Սերպուխովում պայթյունի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, հարձակվողը՝ մահացել
Սերպուխովի կանանց մենաստանի ուղղափառ գիմնազիայի վրա հարձակված երիտասարդը, նախնական տվյալներով, մահացել է Inetrfax-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Դեկտեմբերի 13-ի առավոտյան տեղի բնակիչներից մեկը մտել է վանքի տարածք և գործի է դրել ինքնաշեն պայթուցիկ սարքը։

Թարմացված տվյալների համաձայն՝ տուժել է մեկ մեծահասակ ու վեց երեխա, որոնց բուժօգնություն է ցուցաբերվում տեղում։ Եվս մեկ դեռահաս հոսպիտալացվել է վերջույթների վնասվածքներով։

Պարզվել է, որ Սերպուխովի մենաստանում պայթյուն կազմակերպողը նախկինում եղել է վանքի ծխական դպրոցի աշակերտ։ Նախնական տվյալներով՝ հանցագործության դրդապատճառ է դարձել կասկածյալի ատելությունը դպրոցի ուսուցիչների և միանձնուհիների նկատմամբ: