Քիչ առաջ ոստիկանները շենքի բակից բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին ֆեսյբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Civic.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ Սամսոնյանը բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին հարուցված քրեական գործի շրջանակում և փոխացվել է նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե։