ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան և Ադրբեջան: Այս մասին նա գրառում է կատարել
թվիթերի իր միկրոբլոգում:
«Օգտակար ճեպազրույց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և իմ անձնական ներկայացուցչի՝ Կասպրշիկի հետ Ադրբեջան և Հայաստան իմ առաջիկա այցից առաջ»,- գրել է Լինդեն: