«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժել է։
Աշոտ Մինասյանին կալանավորելուց հետո դատախազությանը միջնորդություն էր ներկայացվել նրա խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ: Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պատրաստակամություն էին հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր:
Հիշեցնենք, որ Աշոտ Մինասյանը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, Նիկոլ Փաշինյանի սպանությունը, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու մեջ: