Արցախյան երկրորդ պատերազմից տուժած անձանց համար նախատեսված աջակցության ծրագրերը շուրջ 20-նն են։ Դրանք ոչ միայն դրամական են,այլ կան նաև մի շարք զբաղվածության ծրագրեր, նաև արցախցիներին հուրընկալող ընտանիքների, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված և մի շարք այլ ծրագրեր։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Արցախից տեղահանված անձանց տրամադրել է կացարաններ։ Այս պահի դրությամբ կացարաննեում ապրում են շուրջ 1500 արցախցիներ։ Նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ նախկինում արցախցիներն ավելի շատ են եղել, սակայն հոսքը դեպի Արցախ մեծացել է, և այժմ 1500-ն են մնացել։
Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ փետրվարի 10-ի դրությամբ պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, տրամադրվող առաջին աջակցության ծրագրի շրջանակներում, որտեղ շահառուներին տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68,000 ՀՀ դրամ) օգնություն, ինչպես նաև կեցավայրի համար լրացուցիչ աջակցություն՝ 15,000 դրամի չափով, վճարման ցուցակ է ներառվել 93323 արցախցի, այսինքն՝ նրանք արդեն վճարման ենթակա են և գումարը տրամադրվում է նրանց։
Մեկ այլ աջակցության ծրագրի շրջանակում, երբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի տրամադրվում է միանվագ 300,000 դրամ, փետրվարի 10-ի դրությամբ վճարման ցուցակում ներառված են 25851 քաղաքացի։
Մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանի խոսքով՝ հյուրընկալող ընտանիքների համար նախատեսված կա 2 ծրագիր՝ եռամսյա և վեցամսյա։ Հայաստանցին, եթե հյուրընկալում է հայաստանցու, մեկ անձի համար նրան տրամադրվում է 30․000 դրամ, իսկ Արցախում, եթե արցախցին հյուրըկալում է արցախցու, արդեն հյուրըկալողը ստանում է 45000 դրամ։ Արդեն դրամական օգնությունը ստացած ընտանիքներիր թիվը, սակայն, նախարարությունը հստակեցրած չունի, քանի որ Արցախից դեռ չեն ստացել տեղեկատվությունը։
Սյուզի Սիրականյան