Ըստ հարցման՝ հայաստանցիների 34%-ը ընդհանրապես չի վստահում ոչ մի մեդիայի
Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հետազոտություն՝ պարզելու համար, թե հետպատերազմյան Հայաստանում ինչ վարկանիշ ունեն տարբեր կուսակցություններ ու ինստիտուտներ, որքան է մեծ արտահերթ ընտրությունների պահանջը և ինչ առաջնահերթ խնդիրներ են տեսնում հայաստանցիները։

Հարցումն կատարվել է 2021-ի փետրվարի 8-16-ը՝ ընդգրկելով 1 510 չափահասների։

Հիմնական եզրակացությունն այն է, որ հայաստանցիները ցանկանում են տեսնել սոցիալ-տնտեսական ռեֆորմներ և կայուն քաղաքական վիճակ։ 
Հարցվածների գրեթե կեսը՝ 45%-ը, կարծում է, որ հիմա Հայաստանը լայն իմաստով շարժվում է սխալ ուղղությամբ։ 

Նման ցուցանիշը իրոք մտահոգիչ է։ Բայց միաժամանակ 41%-ն ասել է, որ մոտակա չորս տարիներին իրենց ընտանիքների ապագան տեսնում է Հայաստանում։

Ներկա իրավիճակի հոգեբանական գնահատման այս գրաֆիկը ցույց է տալիս, թե որքան անկայուն են հանրային տրամադրությունները` լավ ապագային հավատից մինչև վախի զգացում ու համատարած հիասթափություն։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: