Շվեդիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված անձանց: «Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է: Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան: