.ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ քիչ առաջ հայտնաբերվել է մարտի 13-ից որպես անհետ կորած
որոնվող Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի 49-ամյա Նունե Կասպարյանը. տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից:
Նրա առողջական վիճակը բավարար է:
Հիշեցնենք, որ Նունե Կասպարյանը մարտի 11-ին ժամը 17:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Նրա անհետացման պատճառը կենցաղային հողի վրա առաջացած վեճն էր:
Ստուգմամբ զբաղվում է Ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: