Արտակ Դավթյանը ազատվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

Արտակ Դավթյանին Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատեու մասին 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
 
Արտակ ԴԱՎԹՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: