ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ-ում մի շարք ազատումներ և նշանակումներ են կատարվել։
Մասնավորապես, Արմեն Գյոզալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Վաչագան Ներսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ:
Գոռ Նիկոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ: Կարեն Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ: Արայիկ Մինասյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:
Բագրատ Մաթևոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ: