Աշտարակի մայր ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն։ 745 գծամետրը վերանորոգելուց հետո կլուծվեն ոռոգման ջրի կորստի, հանգստի գոտիների անվտանգության խնդիրները։
Հիմնանորոգումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՝ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի «Ոռոգման համակարգերի արդիականացման» ծրագրի շրջանակում։ 7 մարզում նման շինաշխատանքների համար մոտ 50 մլն դոլար է ներդրվել։