Էրդողան. «Ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ՝ Ռուսաստանից»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին խոսել է ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Եվրոպայի ու ԱՄն-ի որդեգրած «անվճռական դիրքորոշումից». գրում է ermenihaber-ը: 


Նա հայտարարել է, որ հատկապես փետրվարի 24-ից այս կողմ նրանց դրսևորած ամուլ կեցվածքը թուրքական կողմն իր համար որպես դաս է ընդունել ու ավելացրել. 


«Չնայած մենք այս ամենի փորձառությունն արդեն ունեցել ենք, երբ նախկինում մեր սահմանները վտանգված էին: Ուկրաինական ճգնաժամի ժամանակ վերահաստատվեց: Մեզ համար կարևորը մեր դիրքորոշումն է: Թուրքիան կատարել և կատարելու է ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի ու ԵՄ-ի և այլ

 կազմակերպությունների ու դաշինքների շրջանակներում իր պարտավորությունները»: Մենք անշուշտ մեր ազգային շահերի հարցում զիջումներ չենք անելու: Տարածաշրջանային ու միջազգային բալանսներն էլ չենք անտեսելու: Դրա համար ո՛չ Ուկրաինայից կհրաժարվենք, ո՛չ էլ Ռուսաստանից»:


Ըստ Էրդողանի` Թուրքիան արդեն հասել է այն մակարդակին, որ կարողանում է քաղաքական, ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական ու հետախուզական ենթակառուցվածքներով իր սեփական քաղաքականությունը մշակել և իրականացնել:

 



facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button