Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ:
Ինչպես հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ: