Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների եւ կառավարությունների նախագահների արտահերթ գագաթնաժողովը։

Այն ընթանում է դաշինքի կենտրոնակայանում։ Գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը, դաշինքի գլխավոր քարտուղարը, Թուրքիայի նախագահը եւ այլոք։ Օրակարագային հիմնական հարցը Ուկրաինական ճգնաժամն է։