ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ ընդդեմ Արցախի էթնիկ զտման
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ մարտի 31-ին տեղի կունենա խաղաղ ակցիա, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող ցեղասպան քաղաքականությանը՝ կոչ անելով գործի դնել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանգնեցնելուն ուղղված առկա մեխանիզմները։
Ակցիան իրականացվում է Ադրբեջանից հայ փախստականների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների և մտահոգ քաղաքացիների նախաձեռնությամբ։
Ակցիան կմեկնարկի ժամը 11:00-ին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, ապա մասնակիցները քայլերթով կշարժվեն դեպի Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ դեսպանատներ և ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն։
«Կոչ ենք անում մեր հայրենակիցներին միանալ ակցիային և իրենց ձայնը բարձրացնել՝ ընդդեմ Արցախի էթնիկ զտման»,- նշված է ակցիայի մասին ՖԲ-ում զետեղված հայտարարության մեջ։