Վեդիի ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն եղել, բայց հրապարակումներ են եղել. Տիգրան Մուկուչյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Վեդիի ընտրությունների ժամանակ թեկնածուների կողմից ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չեն եղել։ Եղել են հրապարակումներ, որոնք ներկայացված են եղել լրատվամիջոցների կողմից և իրենցում պարունակում էին նման հանգամանքներ»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով Վեդիի ՏԻՄ համամասնական ընտրությանը։
«Ցանկացած հրապարակման պարագայում շատ օպերատիվ կարգով փորձել ենք հասկանալ հանգամանքները՝ անհրաժեշտության դեպքում տրվել են պարզաբանումներ, որպեսզի հնարավոր հետագա իրավախախտումներից զերծ լինենք»,- ընդգծեց Տիգրան Մուկուչյանը։
Խոսելով ընտրողների ցուցակներից՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ կան ՀՀ քաղաքացիներ, որոնք չեն բնակվում ՀՀ-ում, բայց նրանց տվյալներն ընտրողների ցուցակներում են. «Բայց այդպիսին է օրենքով ամրագրված մոտեցումը՝ կապված ընտրական ցուցակների կազմման հետ»։