Մարտին տեղացած առատ ձյունը բարձրադիր գոտիների համար դրական է, սակայն Արարատի մարզում ծիրանենիների ցրտահարված լինելու վտանգ կա. Մարզպետարանի ներկայացուցիչ
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Ինչպես գիտենք, այս տարվա մարտին տեղաց աննախադեպ քանակով ձյուն։ Հանրապետության որոշ վայրերում այդ ընթացքում ծաղկել էին ծիրանենիները։
Civic.am-ի հետ զրուցում Արարատի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ իրենք վախ ունեն ծիրանենիների ցրտահարության հետ կապված, բայց քանակը դեռ հայտնի չի։
«Բայց հանրապետությունում առատ տեղացած ձյունը, հատկապես բարձրադիր գոտիներում, Արագածոտնում, Կոտայքում դրական է, ջրամբարների համար աղբյուր կհանդիսանա։ Եվ հույս ունենք՝ Ազատի ջրամբարն էլ Կոտայքից կլցվի»,- ասաց Հայկազ Տերտերյանը։
Իսկ Արմավիրի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն ասաց, որ իրենց մարզում ցրտահարության վտանգ այս պահին չկա։