Նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ․ Արսեն Թորոսյանը սանավիացիայի ներդրման մասին
Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ուղիղ 3 տարի առաջ, մոտ 6 ամսյա մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքներից հետո, առողջապահության նախարարության կողմից ներդրվեց մեր երկրում կյանքեր փրկող կարևորագույն պետական ծրագրերից մեկը՝ սանիտարական ավիացիան։

Ծրագրի մեկնարկից մինչ այժմ իրականացվել է 320 թռիչք:

25 երեխա, 17 հղի և 9 ծննդկան փրկվել է սանավիացիայի ծրագրի շնորհիվ:

44 օրյա պատերազմի ընթացքում 85 վիրավոր զինծառայող սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան:

Նաև նման ծախսատար պետական ծրագրերի շնորհիվ է պարզ դառնում կառավարության վերաբերմունքը երկրի քաղաքացիների նկատմամբ։