Դաշտերից ոչ թե ծաղիկ, այլ ական են հավաքում․ տեսանյութ
Արցախցի կանայք դաշտում ծաղիկ չեն հավաքում, այլ չպայթած ռումբ ու ական: Պատերազմից վտանգավոր ժառանգություն է մնացել, որը այսօր էլ սպառնում է կյանքեր խլել: Մինչեւ 2020 թվականի պատերազմն էլ Արցախում կին-սակրավորներ կային: Պատերազմից հետո աշխատանքն աննախադեպ ավելացել է: Մեծացել է նաեւ կին-սակրավորների թիվը: Խմբերից մեկին մեր նկարահանող խումբը Բերդաշենում է հանդիպել: