Ո՞րն է «Երազ» այգում երեկվա դժբախտ դեպքի պատճառը․ ըստ ոստիկանության՝ տնօրենը «Zipline»-ի աշխատանքները կարգավորելու ժամանակ բարձրությունից վայր է ընկել
Ոստիկանությունից «Երազ» այգի մեկնած խումբը պարզել է, որ տղամարդը «Zipline»-ի աշխատանքները կարգավորելու ժամանակ բարձրությունից վայր է ընկել։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ 

Ըստ Shamshyan.com-ի՝ ապրիլի 10-ին, ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել և մահացել:

Նշենք, որ մահացած տղամարդու քույրը՝ լրագրող Տաթևիկ Աբրահամյանը գրել էր, որ եղբայրն այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով: