Արմեն Փամբուխչյանն ազատվեց պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 11-ին որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:

Փամբուխչյանը այս պաշտոնում նշանակվել էր 2020-ի դեկտեմբերից։