Հայաստանի իշխանության հասցեին ատելության խոսք ու վիրավորանք հնչեցնողները, Հայաստանի և Արցախի միջև ամեն կերպ սեպ խրել փորձողները, պարզվում է, ոչ միայն ընտրովի պաշտոններում են հանգրվանել Արցախի խորհրդարանում, այլ նաև հայեցողական՝ նշանակովի։ Դրանցից մեկին՝ «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանին, անդրադարձել ենք նախորդիվ։ Պարզվում է՝ վերջերս, ավելի ստույգ՝ Փառուխի դեպքերի օրերին, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Հակոբյանի բառապաշարով ու բռնած դիրքով մեկ այլ տիկին՝ Բելլա Լալայանը, նույն ինքը՝ Բելլա Լաերտովնան, նույն ինքը՝ Արցախի բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի մամուլի նախկին խոսնակը, նույն ինքը՝ ԱՀ նախագահական վերջին ընտրություններում առաջադրված կին նախագահացուն։
Ահավասիկ Արցախի ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի այս տարվա մարտի 31-ի ֆեյսբուքյան գրառումը, որը տարածվեց նախկին իշխանություններին պատկանող մի շարք ԶԼՄ-ներում․ «բացահայտ կերպով նոր պատերազմ է հրահրում Արցախում՝ իր հայտարարություններով..․(հասկացաք, երևի, ում մասին է խոսքը) դուք էլ ուրախանում եք, թե մեր օգտին բաներ է ասում..․իմ կարծիքով, Արցախի ժողովուրդը պետք է անվստահություն հայտնի Հայաստանին և արգելի Արցախի հարցերին խառնվել կամ Արցախի անունից հանդես գալ..․ քանի որ հավաքները, և այլն, արգելվում են ռազմական դրության սահմանափակումների համաձայն, ապա, այս գործընթացի լավագույն և ամենաարագ միջոցը պետք է մտածեն իրավաբանները...վաղը ուշ է լինելու ...»։
Ի դեպ, տիկին Լալայանը դեռ խոսնակ աշխատելու շրջանում իր գռեհկախոս ու վուլգար բառապաշարով գրառումներով պարբերաբար ցնցում էր ֆեյսբուքյան լսարանին, երբ ասելիքը վերաբերում էր ՀՀ նոր ղեկավարությանն ու թավշյա հեղափոխությանը։ Տիկին Լալայանի հանրային խոսքը ընդգծված գռեհիկ էր դառնում հատկապես այն ժամանակ և այն առիթներով, երբ իր սիրելի քաղաքական գործիչ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված՝ «Մարտի 1»-ի քրեական գործով հերթական նիստը պետք է տեղի ունենար։ «...Նիկոլ Փաշինյան, այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության համար հավաքվել են մարդիկ՝ առողջ դատողություն ու պետական մտածելակերպ ունեցող, ինքնասիրություն ու թասիբ ունեցող... դու մեկ րոպե անգամ պատկերացնո՞ւմ ես, որ եթե նույն աթոռին հայտնվես դու, ու գոչեն մարդիկ՝ Նիկոլ, մարդասպան, Նիկոլ, ազգի դավաճան, Նիկոլ, թալանչի, Նիկոլ, դեզերտիր, Նիկոլ, ուռոդ, Նիկոլ, հրեշ, ո՞վ է գալու քեզ պաշտպանի. Չինաստանի բադե՞րը, Իջևանի խոզե՞րը, թե՞ քյավառի փախլավան»,-
գրել էր սույն տիկինն իր ՖԲ էջում՝ հավելելով. «Հա, իմիջիայլոց, զոմբիներ համայն հայության, դե ձե՛զ տեսնեմ, մի հապաղեք, հարձակվեք ու ցույց տվեք ձեր այլանդակ կերպը՝ անողնաշար ու անուղեղ լկտի թափոն»։
Ահա այսպիսի լեքսիկոն ունեցող անձը, ընդ որում՝ մասնագիտությամբ լրագրող, պաշտոնեական առաջընթաց է ունեցել՝ տեղավորվելով Արցախի օրենսդիր մարմնում։ Թե ո՞ր արժանիքների համար է վերջինս նշանակվել այս պատասխանատու պաշտոնում՝ չենք կարող ասել։ Իսկ թե ինչ խորհուրդներ ու աջակցություն պետք է տրամադրի իր ղեկավարին ՀՀ ղեկավարության նկատմամբ թշնամաբար տրամադրված այս տիկինը՝ կարող ենք պատկերացնել։
Ի դեպ, մենք փորձեցինք կապվել տիկին Լալայանի հետ՝ վերոհիշյալ հարցադրումների հետ կապված պարզաբանումներ ստանալու։ Արցախի ԱԺ կայքում զետեղված աշխատանքային համարին ոչ ոք չպատասխանեց։ Կապվեցինք ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մամուլի պատասխանատուի հետ։ Նա խոստացավ մինչև աշխատանքային օրվա վերջը Թովմասյանից ստանալ և փոխանցել Լալայանի նշանակման հետ կապված մեզ հուզող հարցերի պատասխանները։
Հ.Գ. Նկատենք, որ Բ. Լալայանի նշանակմանն անդրադարձել էր «Հրապարակ» օրաթերթը՝ մասնավորապես նշելով, «որ անգամ Արցախի խորհրդարանի կայքում դեռևս այդ մասին նշում չկա»: Լալայանն էլ որոշել էր Ֆեյսբուքում արձագանքել թերթի այս նկատառմանը՝ ահա այսպես, այսպիսի կետադրությամբ ու բառապաշարով տեքստով. «ուրեմն, հրապարակ-ը մեկնաբանություն է խնդրում՝ Ռուսաստանին միանալու ստորգրահավաքի մասին.. բացատրում եմ, որ նման գործընթաց այս պահի դրությամբ չկա և այլն.. ընդամենը այսքան փոքրիկ մի զրույց.. նյութը տեղադրում է ու հետգրությամբ ավելացնում, որ պարզվում է Բելլա Լալայանին նշանակել են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական, բայց, այդ մասին ոչ մի տեղ գրված չի.. ճիշտն ասած, եթե իմանայի, որ իմ նշանակումը ԱՐցախի ճակատագրից ավելի կարևոր հարց է, հենց առաջին իսկ րոպեին կհայտարարեի ..բայց, ցավոք, սրտի, աշխատանքի անցնելու առաջին օրս համընկել է Փառուխի վրա թշնամու հարձակման հետ ..ով Արցախում է ապրում, գիտի, թե ինչ աստիճանի լարված իրավիճակ է եղել այդ օրերին, որ մասսամբ շարունակվում է մինչև հիմա...
Երբ Խրամորթի ժողովուրդն է տարհանվում, կողքի գյուղերն են արդեն տարհանվելու մասին մտածում ու երբ դպրոցն է արկակոծման թիրախում հայտնվում. երբ ժողովուրդը իրար էր խառնվել ՝ զենք գտնելու ու ամեն մեկն ինչ-որ կերպ թուրքի դեմն առնելու .. էդ օրերին ես պիտի գրառում անեի, որ՝ ժողովուրդ բա գիտեք, ինչ կարևոր բան է կատարվել, աշխատանքի եմ անցել .. խորհրդական եմ նշանակվել .. հակառակը ասեմ. եթե գրեի՝ պիտի նույն հրապարակը ու իր կատեգորիայի ժողովուրդն էլ թուքումուր քսեր , որ մենք օրհասական , ճակատագրական իրավիճակի մեջ ենք, հեսա նորից պատերազմա սկսվում, սա իր գործի անցնելու մասինա գրում.. ակունք իմաստության վարդապետ Ռուբեն Զարգարյանը մի լավ քարոզ ունի , որ վերնագրված է այսպես. . «Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն» որտեղ հոգևոր հայրը հստակ նկարագրում է, որ հանրությունը հոգեկան հիվանդ է .. /խորհուրդ եմ տալիս՝ նայել/ իսկ ընդհանարպես, մի զարմացեք, որ Աստված մեզ այս պատժին արժանացրեց... շատ եք եղկելի .. (խոսքս միայն կայքին չի վերաբերում, այլ ամեն ինչում կեղտ փնտրողներին..) մի քիչ ուշադիր նայեք ձեր հոգու խորքը , համոզված եմ, որ եթե մարդկային մի փոքր փշուր ունեք ձեր մեջ՝ ամոթից կամ նողկանքից պիտի մեռնեք՝ բառիս բուն իմաստով... ինչ որ է.. ձեր ճակատագիրն էլ մի բան չի՝ էդքան թարախի հետ ապրելը.. համ էլ , հո հենց այնպես չի ստեղծվել գրողի ծոցը պետք է դուք էլ վերջնական հանգրվան ունենաք, չէ՞, մի օր ...»։