Արայիկ Հարությունյանը Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.


«Ցանկանում եմ տեղեկացնել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Իտալիայի նախագահի կողմից պարգևատրվել եմ «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանով:
Շնորհակալություն, մեծ պատիվ է արժանանալ նման շքանշանի»։