Եվրամիությունը նախատեսում է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա
Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է ներառել ռուսական նավթը: Ներկա դրությամբ, ըստ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, նավթի վրա էմբարգո սահմանելու քիչ հույսեր կան:
Եվրամիության որոշ երկրներ Ռուսաստանից նավթի մատակարարումների էմբարգոյի բանակցությունների ընթացքում կտրականապես դեմ են արտահայտվել այդ միջոցառմանը, սակայն բանակցությունները շարունակվում են, ասել է արտգործնախարարը։
Նա չի նշել, թե որ երկրները չեն աջակցում Ռուսաստանի դեմ նման պատժամիջոցներին։
Ավելի վաղ, վկայակոչելով The Wall Street Journal-ը, հաղորդվում էր, որ Եվրամիությունը, որն արդեն որոշել է հրաժարվել ռուսական ածխից, մտադիր է Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում ներառել ուսական նավթը:
Մինչդեռ դժվար թե երկրները կարողանան արագորեն լուծել իրենց տարաձայնությունները։ Նման պատժամիջոցների ուղղությամբ ցանկացած հրատապ քայլ կբախվի մի շարք երկրների դիմադրությանը՝ նշում է WSJ-ը։ Ռուսաստանից նավթի և գազի ներկրման դեմ պատժամիջոցների հիմնական դիմադրությունը գալիս է Գերմանիայից՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունից: