Ստավրոպոլում ՌԴ անվտանգության ծառայությունը կանխարգելել է ԻՊ-ի կողմից ծրագրավորվող ահաբեկչական գործողությունը
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը հայտնել է Ստավրոպոլ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ծրագրավորված ահաբեկչական գործողություն կանխարգելելու մասին։ 

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ խմբավորման թիրախում է եղել տրանսպորտային ենթակառուցվածք։ Ահաբեկիչները վնասազերված են․ ձերբակալվել է մեկ մարդ։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հատկանիշներով։