Վրաց-ռուսական սահմանին բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել: Տեղեկությունը հայտնում է «360» հեռուստաալիքը, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Նախնական տեղեկություններով՝ բախումն առաջացել է չեզոք գոտում՝ ռազմավարական ճանապարհի սահմանային անցումի մոտ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի արդյունքում բեռնատարների վարորդներից մեկը՝ ենթադրաբար թուրքական ծագում ունեցող, սպանել է հայ վարորդին։