Ժնևում ՀՀ ԱԺ պատգամավորները, ՀՀ ՄԻՊ-ը, պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչները մասնակցում են Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կազմակերպած ճանաչողական այցելությանը
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը գրել է․
«Խորհրդարանական գործընկերներիս, ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի, պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հետ Ժնևում մասնակցում ենք Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) կազմակերպած ճանաչողական այցելությանը՝ «Անվտանգության ոլորտի կառավարումը և բարեփոխումը, ոլորտի արդյունավետ վերահսկողությունը» թեմայով»։