1․2 միլիարդ դրամի հնարավոր չարաշահում «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը իրականացրել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ մշտադիտարկում, որով արձանագրվել է պետությանը հասցված առանձնապես խոշոր չափերի` շուրջ 1.2 միլիարդ ՀՀ դրամի վնաս։ Արդյունքները զեկուցվել են ՀՀ Վարչապետին։ Վարչապետի հանձնարարությամբ կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քրեաիրավական գնահատական տալու։ Տեղեկանքի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։