Տաջիկստանում 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ուրբաթ երեկոյան Տաջիկստանի արևելքում 6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, РИА Новости- ին հայտնել են երկրի Գիտությունների ակադեմիայի սեյսմիկ ծառայությունից:

Երկրաշարժը, ըստ ծառայության, տեղի է ունեցել տեղական ժամանակով 22.14-ին (Մոսկվայի ժամանակով 20.14-ին):

«6,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանի Մուրղաբ շրջանում, որը Դուշանբեից ավելի քան 700 կիլոմետր դեպի արևելք է և Մուրղաբի շրջկենտրոնից 25 կիլոմետր հեռավորության վրա», - ասել է աղբյուրը: