Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ. Լավրով
«Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ընտրությունը Կիևինն է», - այս մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Մենք որևէ նախապաշարմունք չունենք, որ վերսկսենք բանակցությունները հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, բայց գործը կախված է ոչ մեզանից, որովհետև ուկրաինական իշխանությունները՝ սկսած նախագահից և վերջացրած խորհրդականների անհամար թվով, անընդհատ հայտարարում են, որ ոչ մի բանակցություն չի լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին», - ասել է Լավրովը: