Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում․ դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան․ Արամ Սարգսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արցախի կարգավիճակը հնարավոր է քննարկել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում: Այլ ձևաչափ, որում պատրաստ են քննարկել, ուղղակի գոյություն չունի, ուստի տրամաբանական է, որ հայկական կողմը խնդիրը ՄԽ տեղափոխելու ջանքեր է գործադրում։ Բարեբախտաբար ՀՀ մոտեցմանը կողմ են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան։ Ես Արցախի կարգավիճակի քննարկման կողմնակիցն եմ ու այդ խնդրում ինձ աջակից եմ համարում ԱՄՆ-ին ու Ֆրանսիային: Ովքեր ՌԴ-ին են աջակցում, դեմ են Մինսկի խմբին, հետևաբար դեմ են կարգավիճակի քննարկմանը, հետևաբար աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային։ Սրանից պարզ ընտրության տարբերակ չկա» ։