Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են տնտեսական համագործակցության «ճանապարհային քարտեզ», որը նախատեսում է երկրների միջև առևտրաշրջանառության աճը հասցնել 100 միլիարդ դոլարի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ մեր առևտրի ոլորտում մեր նպատակը 100 միլիարդ դոլար է։ Մենք ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, առևտուրը, զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը»,- ասել է Էրդողանը։