ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեց սոցցանցերում այսօր տարածված լուրը, թե Թուրքիայի քաղաքացին փորձել է անցնել Արաքսը, հատել հայ-թուրքական սահմանը և մտնել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղ։
Փորձը, սակայն, խափանվել է ռուս սահմանապահ ծառայության կողմից։
«Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Այս պահին այսքանն է հայտնի, նոր մանրամասներ ի հայտ գալու դեպքում հայտարարություն կտարածվի»,-հաղորդեցին ԱԱԾ-ից։