Գերմանիայի կանցլերը կոչ է արել Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը ներառել ԵՄ-ում
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ԵՄ-ում ներառել Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը և Արևմտյան Բալկանների երկրները։ Նա հանդես է եկել հօգուտ Եվրամիության խոշոր ընդլայնման։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն։
«Այս ընդլայնումը բխում է Եվրամիության շահերից։ Այս օրերին կրկին հարց է ծագում՝ այսուհետ որտեղով է անցնելու ազատ Եվրոպայի և նեոիմպերիալիստական ավտոկրատիայի բաժանարար գիծը»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Պրահայի Կարլովի համալսարանում ելույթ ունենալիս Շոլցը նաև հայտարարել է, որ Գերմանիան պետք է հատուկ պատասխանատվություն ստանձնի ՀՕՊ համակարգի և հրետանային ոլորտում Ուկրաինայի պոտենցիալի ավելացման համար։ Նրա խոսքով՝ Բեռլինը կշարունակի օգնել Կիևին և առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկի ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր, ռադարներ և անօդաչուներ։ Գերմանիայի կանցլերը հանդես է եկել հօգուտ հակաօդային պաշտպանության միասնական եվրոպական համակարգի ստեղծման։