Ռուսաստանն աշխատում է Երևանի և Բաքվի հետ երթուղիների ապաշրջափակման համար. Զախարովա
Ռուսաստանը շարունակում է առարկայական աշխատանքը Երևանի և Բաքվի հետ՝ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ աշխատանքը ենթադրում է կոնկրետ երթուղիների փաթեթային լուծում։

Անդրադառնալով Ադրբեջան-ԵԱՏՄ համագործակցության հնարավոր ձևաչափերին՝ Զախարովան նշել է, որ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև ցանկացած ձևաչափով երկխոսության զարգացումը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանի համար. «ԵԱՏՄ-ի և Ադրբեջանի համագործակցության պոտենցիալը բավականին բարձր է, բացի այդ՝ դա կնպաստի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։