Քննարկվել է Հայաստանի և Ֆիլիպինների համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են՝ նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը սեպտեմբերի 2-ին ընդունել են ՀՀ-ում Ֆիլիպինների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Բաիլենին. տեղեկացնում են գերատեսչությունից։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի խթանմանը վերաբերող մի շարք հարցեր։
 
Կարևորվել է երկու երկրների տնտեսության ոլորտի վերաբերյալ գործարար շրջանակների փոխադարձ ճանաչելիության բարձրացումը։ Այդ համատեքստում քննարկվել է համատեղ գործարար համաժողովների և ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը։
 
Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության ոլորտում երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: