Սև ծովում Թուրքիայի արդյունահանած գազը կմատակարարվի միայն երկրի ներսում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալկանյան շրջագայությունից Թուրքիա վերադառնալիս, գրում է Türkiye թերթը։
«Հուսով եմ, որ 2023 թվականին, երբ մենք արդյունահանենք սեփական բնական գազ, այն մեր քաղաքացիներին կմատակարարենք շատ ավելի ցածր գնով։ Սա մեր նպատակն է»,- պատասխանել է Թուրքիայի ղեկավարը Սև ծովում հայտնաբերված բնական գազի վերաբերյալ հարցին։
Նա հավելել է, որ գազի ընթացիկ պաշարը արտահանմանն ուղղված չէ, ուստի հումքը չի կարող արտահանվել այլ երկրներ։