Հայաստանում կբացվի մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն
Հայաստանում շուտով մանկական քաղցկեղի պալիատիվ կենտրոն կբացվի՝ առաջինը մեր երկրում,  մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

 «Շուտով կլինի դրա բացումը, կտեսնեք, թե ինչ հրաշալի կենտրոն է բացվել: Կարող եմ ասել, որ սա շատ լուրջ ձեռքբերում է»,- նշեց Թամամյանը:

Առաջիկայում նախատեսվում է նաև ընտանիքի կացարան ստեղծել: