Կսահմանվի ռուսական նավթի գների վերին սահման. ԵՀ-ն այսօր ներկայացնելու է առաջարկներ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ. Politico
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) սեպտեմբերի 28-ին ճեպազրույց կանցկացնի ԵՄ երկրների ներկայացուցիչների համար, որի ժամանակ կառաջադրի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի առաջարկներ, ինչպես նաև կառաջարկի սահմանել ռուսական նավթի գների վերին սահման։ Այս մասին այսօր հայտնել է Politico թերթը՝ հղում անելով բարձրաստիճան պաշտոնատար անձանց և դիվանագետների։
Պարբերականի տվյալներով՝ ճեպազրույցը կսկսվի ժամը 14:30-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:30-ին):
Ապահովագրական և տրանսպորտային ընկերություններին կարող են արգելել ռուսական նավթի փոխադրումը կամ ապահովագրումը, եթե այն վաճառվի որոշված շեմից բարձր գնով։ Ինչպես հաղորդում է թերթը, այս շեմը որոշվում է այն գնով, որով այժմ ռուսական նավթը վաճառվում է Ասիայում՝ մոտ 30%-ով ավելի էժան, քան Եվրոպայում։