Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր
Սեպտեմբերի 29-30-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։  

Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ նիստի ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի Առևտուր և առևտրին առնչվող հարցերի մասի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզները։  

 Ներկայացվել և քննարկվել են նաև «Կոնյակ» աշխարհագրական նշման վերաբերյալ դրույթների իրականացման գործընթացին առնչվող, առևտրի և ներդրումների ոլորտում առկա զարգացումներին, ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր: