Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ առաջիկա օրերին Իրանի հյուսիսարևմտյան շրջանում կանցկացվեն ԻՀՊԿ ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ, հաղորդում է իրանական ISNA գործակալությունը։
Նա նշել է, որ զորավարժություններն անցկացվում են բանակային ամենամյա օրացույցի համաձայն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։