Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
հրավիրել է հանդիպել Ռուսաստանում։
«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի առաջնորդին: Դուք կարող եք համաձայնեցնել ամսաթիվը, և ինչպես ես հասկացա, այժմ շահագրգռություն կա հանդիպելու Ռուսաստանում»,- ասել է նա նեղ կազմով ԱՊՀ գագաթնաժողովում։
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։