Ինչպես նախօրեին հայտարարվել էր, հոկտեմբերի 17-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը սկսել են «Հզորություն» զորավարժություններն իրենց հյուսիսարևմտյան սահմաններում՝ Արաքս գետի ափերի մոտ։
Զորավարժությունների հիմնական առանձնահատկությունների մեկը գետի վրա պոնտոնային կամուրջների կառուցումն է և դրանցով ռազմական տեխնիկայի տեղափոխումը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մերձ Telegram-ալիքների տվյալներով՝ նման կամուրջները կարող են դիմանալ մինչև 60 տոննա քաշին, ինչը թույլ է տալիս դրանց վրայով տեղափոխել տանկեր և կենդանի ուժ։
Նշվում է նաև, որ նման կամուրջների տեղադրումը հատուկ ուղերձ է, որի հասցեատերերը անպայման կստանան այն։