Այդ մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն փոխում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու մեր մոբիլիզացիան. Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ ի պատասխան Մակրոնի հասցեին Ալիևի հայտարարության
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հայտարարություններով խաչ է քաշել Փարիզի և Բաքվի միջև բարեկամական ու հավասարակշռված հարաբերություններին։

«Այդ մեկնաբանությունները ոչ մի կերպ չեն փոխում Ֆրանսիայի ամբողջ մոբիլիզացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար։

Հանրապետության նախագահի հակվածության շնորհիվ հոկտեմբերի 6-ին հաջողվեց անցկացնել քառակողմ հանդիպում Շառլ Միշելի, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ հանդիպումը հնարավորություն ընձեռեց առաջընթաց ձեռք բերել այդ նպատակին հասնելու ուղղությամբ, ինչն արտացոլված է այդ առիթով ընդունված հռչակագրում։ Ֆրանսիան նաև լիովին աջակցում է ԵՄ-ի մեկնարկած գործընթացին՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։