Մենք համաձայնեցրել ենք, որ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի ընտրությունը կայանա հաջորդ շաբաթ։ Ես կմնամ որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ մինչև ընտրությունները հաջողությամբ ավարտվեն։ Այս մասին իր հրաժարականի
ելույթում ասել է Մեծ Բրիտանիայի արդեն իսկ հրաժարական ներկայացրած վարչապետ Լիզ Թրասը։
«Ես պաշտոնավարեցի մեծ տնտեսական և միջազգային անկայունության ժամանակահատվածում, երբ ընտանիքները, բիզնեսները անհանգստանում են, թե ինչպես վճարեն հարկերը, Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը։ Ես ընտրվել էի Պահպանողական կուսակցության կողմից փոխելու իրավիճակը։ Սակայն գիտակցում եմ, որ չեմ կարող պահել մանդատը, որը տրվել է կուսակցության կողմից։ Եվ ես հրաժարական եմ տալիս որպես Պահպանողական կուսակցության ղեկավար»,-ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։