Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բինալի Իլդիրիմը վթարի է ենթարկվել օկուպացված Արցախում:
Ինչպես հաղորդում է Sabah թերթը, ավտովթարը տեղի է ունեցել օկուպացված Կովսականի ճանապարհին: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մեքենայի մեջ է եղել նաև Շամիլ Այրըմը:
Նշվում է, որ երկուսի վիճակը գնահատվել է բավարար:
Նրանց՝ վարորդի հետ միասին, ուղղաթիռով տեղափոխել են Բաքու՝ բժշկական զննության նպատակով: