Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին Թուրքիայում է
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: Աղբյուրը՝ վկայակոչելով այդ երկրի պաշտպանական գերատեսչությանը, նշում է, որ այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նշենք, որ Հասանովը հատկապես վերջին շրջանում բավականին հաճախակի է այցելում Թուրքիա: