ԱՄՆ-ն առարկել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարություններին, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերը կրում են բացառապես գովազդային բնույթ
ԱՄՆ-ն իր առարկությունն է հայտնել ընդդեմ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի բազմիցս արած այն հայտարարությունների, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Բրյուսելի և Վաշինգտոնի ջանքերը կրում են բացառապես գովազդային բնույթ:
Անդրադառնալով այս հարցին՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում հայտարարել է. «Ինքնագովազդման ոչինչ չկա ձգտման մեջ՝ վերջ դնելու բազմամյա հակամարտություններին և սրացումներին, որոնք հանգեցրել են բռնության և մարդկային զոհերի: Այստեղ մեր միակ նպատակն է տեսնել և օգնել այս երկրներին միասին աշխատել՝ հասնելու համապարփակ և ամուր խաղաղության: Չգիտեմ՝ ինչ կա դրանում գնահատելու որպես ինքնագովազդ»,- ասել է Փրայսը։