ՀԱՊԿ-ը շարունակում է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ առաջարկների ուղղությամբ։
Այս մասին ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Պետությունների անցած գագաթաժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ առցանց-ռեժիմով, քննարկվել են առաքելության (նկատի ունի ՀԱՊԿ առաքելությունը, որը հայ-ադրբեջանական սահմանին էր) աշխատանքի արդյունքների վերաբերյալ առաջարկները։
Խոսակցությունն ավարտված չէ։ Այժմ լրամշակվում են այդ առաջարկները։ Այս թեման կքննարկվի նաեւ առաջիկա Հավաքական անվտանգության խորհրդում»,- նշել է նա: