Իսրայելում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ Նեթանյահուն վերադառնում է իշխանության
Բենիամին Նեթանյահուն, որը պատրաստվում է երրորդ անգամ դառնալ Իսրայելի վարչապետ, խոստացել է, որ իր կառավարությունը հոգ կտանի երկրի բոլոր քաղաքացիների մասին:
 
Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Անցյալ տարի վարչապետի պաշտոնից հեռացված Նեթանյահուն հաղթականորեն վերադառնում է իշխանության։
 
Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը և նրա դաշնակիցները՝ ծայրահեղ աջերի ու կրոնական ուժերի դաշինքը, ստացել են Կնեսետի 120 մանդատներից 64-ը։
 
Այս ընտրությունների արդյունքներովԻսրայելի խորհրդարանը մնում է բավականին մասնատված։ Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը ստացել է 32 մանդատ, Յաիր Լապիդի կենտրոնական «Յեշ Ատիդ» կուսակցությունը՝ 24, ծայրահեղ ազգայնական «Կրոնական սիոնիզմ» կուսակցությունը՝ 14, իսկ ներկայիս պաշտպանության նախարար Բենի Գանցի աջ կենտրոնամետ «Ազգային միասնություն» կուսակցությունը՝ 12: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: